ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ԱՆԱՆՅԱՆ
Ծնվել է 1965թ.–ին ՀՀ Գուգարքի շրջանի Համզաչիման գյուղում: 1982թ.–ին ավարտել է Մարգահովիտի միջնակարգ դպրոցը և ընդունվել Մեղրուտի սովխոզ-տեխնիկումի գյուղմեքենայացում բաժինը, որն ավարտել է 1987 թվականին:
1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1987 թվականից աշխատանքի է անցել Մարգահովիտի սովխոզում:
1994 թվականից աշխատել է Մարգահովիտի գյուղխորհրդի գործկոմում` որպես գյուղի բարեկարգման գծով մասնագետ, ապա գյուղապետարանի հողաշինարար, հողօգտագործման բաժնի վարիչ, գյուղապետի օգնական:
2007-2009թթ. եղել է գյուղապետի տեղակալ:
2009թ. դեկտեմբերին ընտրվել է Մարգահովիտ համայնքի գյուղապետ:
Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: