Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Գուգարքի տարածաշրջանի միակ գործող եկեղեցին է: Չնայծ նրան, որ եկեղեցու դիմապատի վար կա գրառում առ այն, որ կառուցվել է 1872թ., եկեղեցու եռանավ բազիլիկ ոճը, պատերի մեջ տեղադրված 5-րդ դարի քարերը, հիմք են տալի ասելու, որ 1872թ. վերակառուցման տարեթիվն է: Եկեղեցին գործել է մինչև խորհրդային իշխանության հաստատումը, ապա դարձել է պահեստ: Մինչև 2003թ. այն գտնվում էր անմխիթար վիճակում է չէր գործում, 2003թ. համագյուղացի Սերժիկ Կոծինյանի բարերարությամբ եկեղեցին վերանորոգվեց և սկսեց գործել: Հոգևոր հովիվն է տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը: